|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Գլազգոյում ընթացող մարմնամարզության աշխարհի վարկանիշային առաջնությանում Հայաստանի ներակայացուցիչ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) դարձել է բրոնզե մեդալակիր:
«Ընդհանուր առմամբ` լավ ելույթ ունեցա: Ամեն ինչ նորմալ էր: Ինչ-որ տեղ սխալներ կային, կարող էի ավելի լավ հանդես գալ: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել»,- ՀԱՕԿ լրատվական բաժնի լրագրողի հետ զրույցում ասել է Հարություն Մերդինյանը:
Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) վարժությունում, հավաքելով 15.500 միավոր, դարձել է մարմնամարզության աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայ մարմնամարզիկը ապահովել է Օլիմպիական խաղերի ուղեգիր: