Հայ ձյուդոիստը պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից yerkir.am-ին տեղեկացնում են, որ Երևանի սամբո-ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցի սան, Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի մարզչա-մանկավարժական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող, ՀՀ պատանիների հավաքականի անդամ, ՀՀ առաջնությունների կրկնակի հաղթող, Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր Հարություն Դերմիշյանը ԱՄՆ Մայամի քաղաքում կայացած պատանիների ձյուդոյի աշխարհի առաջնությանը, գրավելով 5-րդ տեղը, ձեռք է բերել 2014թ. Նան Ջինգում կայանալիք 2-րդ ամառային պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցության իրավունք՝ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի կողմից ստացված որակավորման որոշումով: