կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-29 17:00
Իրավական

Հայ գործարարի սպանության և 6 հայի դեմ մահափորձի գործով ձերբակալվածներ կան. Ռուսաստանի հայերի միություն

Հայ գործարարի սպանության և 6 հայի դեմ մահափորձի գործով ձերբակալվածներ կան. Ռուսաստանի հայերի միություն

Հայտնել ենք, որ այսօր ՌԴ Բաշկիրիայի Ինքնավար Հանրապետության Սալավաթ քաղաքում դիմակավոր մարդկանց մի խումբ մոտեցել է Հյուսիսային փողոցում գտնվող ավտոսպասարկման կետին և կրակ բացել 7 հայի վրա: Տուժածներից Ա. Ոսկանյանը, Տ. Ոսկանյանը, Ս. Գրիգորյանը, Մ. Մալոմյանը, Ա. Ավետյանը, Ա. Ակուլյանը ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում: Տուժածներից մեկը` Արթուր Սարգսյանը, որին էլ պատկանում է ավտոսպասարկման կետը, Սալավաթի հիվանդանոցում մահացել է:

Yerkir.am-ի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության՝ Բաշկիրիայի շրջանային բաժանմունքի նախագահ Արկադի Դալարյանը հայտնեց, որ սպանվածը փոքր բիզնեսի ներկայացուցիչ էր: Ըստ նրա՝  դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ մեկ կամ մի քանի անձանց նկատմամբ կատարված մահափորձի հատկանիշներով, և գործով երկու  ձերբակալված  կա: Դալարյանը հայտնեց նաև, որ վիճաբանությունն ու դրան հաջորդած կրակոցները եղել են կենցաղային հողի վրա:

Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչը նշեց, որ իրենք հետամուտ են լինելու, որը գործը բացահայտվի: