Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ սեփականատեր Համլետ Ամիխանյանի՝ անցած տարվա փետրվարի 16-ին Նոր Հաճընի իր առաձնատանը կատարած ինքնասպանության հանգամանքները պարզելու նպատակով հարուցված քրեական գործում հետաքրքիր զարգացումներ կան։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ այդ գործի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախկին նախարար է հարցաքննվել։ Բանն այն է, որ գործարարը թողած նամակում իր սնանկանալու մեջ մեղադրել է ֆինանսների նախկին նախարարներից մեկին։
«Տեղեկացնենք, որ «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի գործունեության ընթացքում՝ 2005-ից 2014 թվականները, ֆինանսների չորս նախարար է փոխվել։ Սակայն հայտնի է, որ նշված ընկերությունը մյուս շինարարական կազմակերպությունների պես ծանր ֆինանսական կացությունում է հայտնվել 2008-ի աշնանը սկսված միջազգային ֆինանսական ճգնաժամից հետո։
Իսկ 2008-ի աշնանից մինչև 2014-ի գարունը ֆինանսների նախարարությունը ունեցել է երեք նախարար՝ Տիգրան Դավթյան, Վաչե Գաբրիելյան և Դավիթ Սարգսյան։ Թե նրանցից ով է ԱԱԾ կանչվել դեռևս վկայի կարգավիճակով, ժամանակը ցույց կտա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։