|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Լիլի» ռեստորանի սեփականատեր, գործարար Գրիգոր Խաչատրյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում դեռևս կասկածյալներ և ձերբակալվածներ չկան: Այս մասին, yerkir.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին ոստիկանությունից: Մեզ տեղեկացրեցին նաև, որ դեռևս չի ստացվել նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Քրեական գործի նախաքննությունն ընթացքի մեջ է։
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին` ժամը 13.00-ի սահմաններում, Նոր Խարբերդ գյուղում գտնվող մի հարսանյաց սրահում անհայտ անձը հրազենով 3 անգամ կրակել էր Գրիգոր Խաչատրյանի վրա: Նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նույն օրը` ժամը 13.40-ի սահմաններում, մահացել էր: Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: