կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-29 11:53
Մշակույթ

Թուրքերի ցանկությանը հակառակ` ավազե ժամացույցը կարողացանք կենաց ծառի վերածել

Թուրքերի ցանկությանը հակառակ` ավազե ժամացույցը կարողացանք կենաց ծառի վերածել

Երեկ ռեժիսորներ Ալեքսանդր Հեբոյանի և Բենուա Ֆիլիպոյի ֆրանսիական «Մունե» ֆիլմով մեկնարկեց 7-րդ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը։

Փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին նշեց, որ փառատոնն այս տարի նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին, և իրենք առանձին ծրագիր ունեն` «Վերածնունդ» խորագրով, որի շրջանակում կցուցադրվեն ոչ մրցութային ֆիլմեր:

«Այս տարվա մեր լոգոն կենաց ծառն է` ավազե ժամացույցի տեսքով: Թուրքերի ցանկությունը` ավազե ժամացույցի սկզբունքով վերացնել հայերին, կյանքի չկոչվեց, և մենք կարողացանք այդ ժամացույցը կենաց ծառի վերածել»,- ասաց նա և տեղեկացրեց նաև, որ այս տարի փառատոնին մասնակցում են մուլտֆիլմեր Ցեղասպանության մասին, որոնք նկարել են դրսի կինոռեժիսորներ:

Քասունին նշեց նաև, որ Ֆրանսիայից ժամանած մասնագետների հետ իրենք Արցախ են մեկնել և տեղի երեխաների համար վարպետության դաս անցկացրել: «Հույս ունենք, որ շուտով Արցախում անիմացիան կզարգանա, և այսօրվա փոքրիկները տարիներ հետո լուրջ մասնագետներ կդառնան»,- ասաց նա:

Փառատոնն այս տարի ստացել է 1200 ֆիլմի հայտ, որոնցից մրցութային ծրագրում ընտրվել են 184-ը: Փառատոնում հայկական ֆիլմերի թիվը 12-ն է: «ՌեԱնիմանիա» փառատոնի ընթացքում կցուցադրվի ավելի քան 400 ֆիլմ:

 

\"Displaying