Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք այսօր՝ առավոտյան ժամը 8–ին, կարողացանք անել այն, ինչ շատ քչերը կպատկերացնեին, մենք կարողացանք ապահովել ԱԳՆ շենքի աշխատակիցների գործադուլի իրավունքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԳՆ շենքի մոտ «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ դիմելով ցուցարարներին:
«Մենք՝ պատգամավորներով, մտանք ԱԳՆ շենք, առաջին բանը, որ պետք է ասեմ, հաշված մարդիկ էին այնտեղ, այն շենքը որ միշտ լեփ–լեցուն է, մարդ չկար, և դա ձեր շնորհքն է։ Մենք գնացել էինք ձեր պահանջով մեկ հարց բարձրաձայնելու՝ կա՞ն արդյոք պաշտոնյաներ, որոնք կարող են ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մենք տեսանք երկու փոխնախարարի, երկուսի մեկը փորձում էր ասել, չկարողացավ, վախեցավ, մյուսն ասաց, որովհետև, ժողովո՛ւրդ ջան, Հայաստանում, երբ մենք ասում ենք՝ առանց Նիկոլ Հայաստան, մենք չեն ասում, որ դա մեծ խումբ է, չենք ասում, որ չկան արժանապատիվ մարդիկ, իրական պետական ծառայողներ, ուղղակի կա մեկ անձ, ովրը տանում է Հայաստանն ու Արցախը զիջումների։ Թույլ չենք տալու»,– ասաց Վարդևանյանը։
Նա ասաց, որ հերթական անգամ կարմիրբերետավորներից ոմանք որոշակի գործողություն են փորձել կատարել ցուցարարների նկատմամբ, որը չի հաջողվել ու կրկին՝ ժողովրդի շնորհիվ։
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարված է»: Նա առաջարկեց 5 րոպեից բացել շուրջ 3 ժամ շրջափակված ԱԳՆ մուտքերը, այնուհետև երթով շարժվել դեպի Ֆրանսիայի հրապարակ։
«Երեկոյան կարևոր ծրագիր ունենք»,- ասաց Սաղաթելյանը։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում, որտեղից երթ է սկսվել Երեւանի փողոցներով: Ցուցարարները հասել են ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի կոչով շրջափակել շենքի բոլոր մուտքերը:
Ինչ-որ պահի ԱԳՆ դիմաց նաև քաշքշոց ու հրմշտոց եղավ քաղաքացիների ու ոստիկանների միջև։