Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանն ամփոփեց 2015 թվականը: Նրա խոսքով` երբ ստեղծվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը, եղան շահարկումներ, թե հավուր պատշաճի չեն կազմակերպվելու դրանք: Սակայն, Հայկ Դեմոյանի կարծիքով, այդ միջոցառումների արդյունքը եթե անգամ գերազանց չէր, ապա խիստ դրական էր թե\' ՀՀ քաղաքացիների շրջանում, թե\' Սփյուռքում:
«Այն նպատակները, որ մենք նախանշել էինք, կարողացանք հավուր պատշաճի իրականացնել և պատվով դուրս գալ: Մենք կարողացել ենք ներկայանալի կազմակերպել և ներկայացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները: Ես հիմա հնչեցնում եմ թե՛ սփյուռքահայերի, թե՛ այլ մարդկանց կարծիքները»,- ասաց նա և հավելեց, որ տարելիցի միջոցառումները հնարավորություն ընձեռեցին բարձրացնելու տեղեկացվածության մակարդակը, և մարդիկ հասկացան, թե ինչ է եղել 1915 թվականին հայ ժողովրդի հետ:
Դեմոյանն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրությանը, որը բացվել է 2015-ի ապրիլի 21-ին: «Այն տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է»,- ասաց նա:
Մեկ տարվա ընթացքում թանգարանային նոր ցուցադրությանը ծանոթացել է մոտ 72 հազար այցելու: Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրություն է կազմակերպել աշխարհի 50-ից ավելի խոշոր քաղաքներում, մասնավորապես` ապրիլի 28-ին Փարիզի քաղաքապետարանում բացվել է «Հայաստան 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի ՀՑԹԻ հավաքածուն» խորագրով ցուցադրությունը: