Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Ավերիչ հակամարտությանը և անհավանական տառապանքին հաջորդող տարում մեզ հաջողվել է Հայաստանի և Արցախ համար ավելի քան 52 մլն դոլարի ֆինանսավորում ներառել Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների մասին օրինագծում: Այս կայուն ներդրումը կաջակցի ժողովրդավարական, տնտեսական և էներգետիկ բարեփոխումների իրականացմանը Հայաստանում և առաջին անհրաժեշտության մարդասիրական օգնություն Արցախին: Այս մասին գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսական Ադամ Շիֆը:
«Բայց մեր աշխատանքը դեռևս ամբողջական չէ: Մենք պետք է շարունակենք հորդորել Բայդենի վարչակազմին ձեռնարկելու բոլոր հնարավոր քայլերը՝ Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու և հայ կալանավորներին և ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ, որոնցից շատերը խոշտանգվել են, ինչը խախտում է մարդու իրավունքների մասին միջազգային կոնվենցիաները:
Մենք պետք է հորդորենք նախագահ Բայդենին հրաժարվել Ադրբեջանում Ալիևի ռեժիմին օգնություն տրամադրելուց, որը շարունակում է կոպտորեն խախտել մարդու իրավունքներն ու սպառնալ Հայաստանի անկախությանը:
Միշտ կանգնած եմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին: Միշտ»