Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դոնեցկի «Մետալուրգի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը «Կրիվբասի» հետ խաղից հետո պատասխանել է ակումբի պաշտոնական կայքի հարցերին:
- Այնքան էլ հեշտ հանդիպում չստացվեց: Կարևորը, որ հաղթեցինք և ուրախացրինք մեր երկրպագուներին ու թիմի ղեկավարությանը: Ինչ վերաբերում է խաղին, մենք բազմաթիվ պահեր ունեցանք, որոնք չկարողացանք օգտագործել: Աշխատելու տեղ շատ ունենք:
- Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ գնդակը չէր հայտնվում «Կրիվբասի» դարպասում:
- Բախտներս չբերեց: Դարպասը գրավելու հիանալի պահեր ունեինք: Պետք է ավելի ուշադիր լինել նման պահերին: Կարևորը, որ հանդիպումը մեր հաղթանակով ավարտեցինք:
- Ընդմիջման ժամանակ մարզիչը` Վլադիմիր Պյատենկոն, ի՞նչ ցուցումներ տվեց թիմին:
- Մարզիչը խնդրեց ևս մեկ գոլ խփել, բայց դա մեզ չհաջողվեց: Թեեւ «Կրիվբասը» լավ թիմ է, մենք լրջորեն պատրաստվել էինք և կարողացանք 3 միավոր վաստակել:
- Կառլե'ն, ըստ քեզ` դու լավ հանդիպում անցկացրեցի՞ր:
- Ամենակարևորը, որ մարզիչը գոհ լինի իմ խաղից: Խաղս մեկնաբանել ես չեմ ցանկանում:
- Իսկ ինչպիսի՞ սպասելիքներ կան նույն «Կրիվբասի» հետ գավաթային հանդիպումից առաջ:
- Այսօրվա խաղը կավելացնի վստահությունը սեփական ուժերի նկատմանբ: Մենք ամենայն լրջությամբ ենք պատրաստվելու գավաթային հանդիպմանը:
Լուսանկարը` metallurg.donetsk.ua-ի