|
Փոխարժեքներ
12 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.44 |
| EUR | ⚊ | € 436.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.7633 |
| GBP | ⚊ | £ 505.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.23 |
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․
«Իշխան Սաղաթելյանի հայրն է՝ Վաչիկ Սաղաթելյանը։ 2016-2020թթ. Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավարն է եղել։
2020 -ից, 6 տարի շարունակ, բացառապես այն բանի համար, որ Իշխան Սաղաթելյանի հայրն է, քրեական հետապնդումների է ենթարկվում։
Կարծում եմ՝ հասկանում եք, թե ինչ կեղեքիչ է, հյուծիչ և նողկալի՝ անարդարության հետ առերեսվելը։
Այսպիսին է այս իշխանության վարքն ու ձեռագիրը․ սևացնել, ատելության և թշնամանքի մթնոլորտում խեղել մարդկային ճակատագրեր ու լռեցնել ընդդիմադիրներին։
Վաչիկ Սաղաթելյանն, իհարկե, պինդ և արժանապատիվ տղամարդ է, նաև՝ համբերատար․․․
Այսօր ավազե աշտարակի պես փլվեց նրան վերագրվող պաշտոնեական անփութության մտացածին մեղադրականն ու հերթական «կարված» գործը։ Արդարացման վճիռը մտավ ուժի մեջ։
Իսկ ո՞վ պիտի պատասխան տա վատնված միջոցների ու բարոյական կորուստների համար։
Վարկաբեկել և ոտնակոխ անել իրավապահ համակարգը՝ գոհացնելու վարչախմբին․․․ Քաղաքական հալածանքն այսպես է լինում։
Իսկ թագավորը մերկ է․․․․ և գալու է պատասխան տալու ժամանակը․․․
հ․գ․ Փաստաբանը Երվանդ Վարոսյանն է!!!!»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իշխան Սաղաթելյանի հոր՝ Վաչիկ Սաղաթելյանի արդարացման վճիռը մտել է օրինական ուժի մեջ։