|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բելառուսի և Ռուսաստանի միջև անցկացվող «Արևմուտք-2025» զորավարժությունների կոալիցիոն խմբավորման կազմում գործողությունների մշակման համար հրավիրվել են ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և այլ գործընկեր պետությունների զորակազմեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Զորքերի (ուժերի) կոալիցիոն խմբավորման կազմում համատեղ գործողությունների մշակման համար զորավարժություններին հրավիրվել են ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի երկրների և այլ գործընկեր պետությունների ռազմական կառավարման մարմինների օպերատիվ խմբեր և զորակազմեր», - ասվում է հաղորդագրության մեջ:
Զորավարժությունները պատճառ են դարձել, որ Լեհաստանը փակի սահմանը Բելառուսի հետ: Տեղական ժամանակով կեսգիշերին Լեհաստանը փակել է Բելառուսի հետ սահմանի բոլոր սահմանային անցակետերը, որոնք մինչ այդ շարունակում էին գործել: Այդ մասին հայտարարել է հանրապետության Ներքին գործերի նախարարության ղեկավար Մարչին Կերվինսկին՝ Տերեսպոլում մինչ այդ գործող միակ ուղևորային անցակետում:
«Երթևեկությունը կվերականգնվի, բայց միայն այն ժամանակ, երբ վստահ լինենք, որ լեհերի անվտանգությունը երաշխավորված է: Տնտեսական տեսանկյունից մենք կփորձենք հնարավորինս շուտ վերականգնել սահմանային երթևեկությունը», - հավելել է նա:
Ռուս-բելառուսական «Արևմուտք-2025» համատեղ զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 12-16-ը՝ Բելառուսի տարածքում։