կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-27 12:14
Իրավական

Կուրսանտի սպանության գործն ուղարկվեց դատարան

Կուրսանտի սպանության գործն ուղարկվեց դատարան

ՀՀ զինվորական դատախազությունն Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկել 2015թ. հունվարի 29-ի գիշերը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի առանձնակի դաժան սպանության վերաբերյալ գործը:

Մեղադրական եզրակացության համաձայն ՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Այս գործով մեղադրյալի աթոռին է նաև կուրսանտ Վարազդատ Սաֆարյանը: Մեղադրական եզրակացության համաձայն՝  Վարազդատ Սաֆարյանը 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և նրա կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի մի քանի հոդվածներ,  ծեծի են ենթարկել Մանասերյանին: Բացի այդ՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին: Վ. Սաֆարյանի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:

 Հիշյալ գործը մակագրվել է դատավոր Դավիթ Հարությունյանին: