Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների սպանության գործը նախաքննական մարմինը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է գործը վերահսկող դատախազին` այն հաստատելու և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Դատախազությունից հայտնեցին նաև, որ այս պահի դրությամբ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները միջնորդություններ չեն ներկայացրել:
Ավելի վաղ հայտնել էին, որ այս գործով նախաքննությունն ավարտվել է: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վ.Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով: Վ.Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: