Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է Գ.Պոլեյանի կողմից սպանություն կատարելու եւ ապօրինի կերպով զենք կրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը. հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2008թ. մարտի 4-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Գ.Պոլեյանը եւ Ս.Զորոյանը Երեւան քաղաքի երկաթուղային կայարանի հրապարակում մի խումբ անձանց հետ վիճաբանել են: Անավարտ թողնված վիճաբանության շուրջ պարզաբանումներ պահանջելու նպատակով նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, Գ.Պոլեյանը հանդիպել է Ա.Գալստյանի եւ նրա ընկերների հետ: Վերսկսված վիճաբանության ընթացքում Գ.Պոլեյանը վրդովվել է Ա.Գալստյանի կողմից հնչեցված սպառնալիքներից:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն' Ա.Գալստյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրական վտանգի տակ դնելով ինչպես Ա.Գալստյանի, վերջինիս ընկերներ Ա.Բադալյանի եւ Հ.Քլյանի, այնպես էլ մյուս ներկաների կյանքը' Գ.Պոլեյանն իր կողմից ապօրինի կրվող ատրճանակից մարդաշատ վայրում կրակոցներ է արձակել Ա.Գալստյանի ուղղությամբ, ով ծոծրակի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ.Պոլեյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: