կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-10-26 14:56
Քաղաքական

ԲՀԿ-ն սկսել է քարոզարշավը

ԲՀԿ-ն սկսել է քարոզարշավը

Ամեն թիմ իր աշխատանքն է տանում իր թիմակիցների հետ, իսկ ԲՀԿ-ն արդեն համարյա սկսել է իր քարոզարշավը. այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:

«Դահլիճային հանդիպումներ են լինելու, ամեն ինչ անելու ենք պատշաճ կարգով: Մենք համարյա սկսել ենք մեր քարոզարշավը: Շտաբի աշխատանքներն էլ ես եմ համակարգելու»,- նշեց նա:

Պատասխանելով հարցին, թե ԲՀԿ-ն ինչո՞ւ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ չի անցկացնում քարոզարշավը, Աբրահամ Մանուկյանը պատասխանեց, որ նման որոշում կայացրել է ԲՀԿ քաղաքական խորհուրդը: