Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայում շաբաթ օրը` մարտի 18-ին մեկնարկում է նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։
Այն կտևի մինչև մայիսի 13-ը, երբ կհայտարարվի «լռության օր»։ Բուն քվեարկությունը տեղի կունենա մայիսի 14-ին, իսկ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, անհրաժեշտության դեպքում, կարող է անցկացվել մայիսի 28-ին։
Թուրքիայի ԿԸՀ որոշմամբ՝ նախագահի թեկնածուների առաջադրումը կսկսվի մարտի 19-ին և կավարտվի մարտի 23-ին տեղական ժամանակով ժամը 17:00-ին, մարտի 31-ին թեկնածուների ցուցակը կհրապարակվի կառավարության տեղեկագրում։
Քաղաքական կուսակցությունները կամ միավորումները, որոնք կմասնակցեն ընտրություններին, մինչև մարտի 24-ի օրվա ավարտը ԿԸՀ պետք է ներկայացնեն իրենց թեկնածուների ցուցակները։
Հիշեցնենք, որ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 10-ին ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։ Դրանք ի սկզբանե նախատեսված էին հունիսի 18-ին: