|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է վերսկսել Ուկրաինայում խաղաղ կարգավորման գործընթացը և այդ հարցով ՌԴ-ի հետ բանակցությունները: Այդ մասին գրում է The Washington Post-ը`ամերիկացի պաշտոնյաներին հղումով:
Պարբերականը գրում է, որ եվրոպացի պաշտոնյաները հայտարարել են, որ բարձր են գնահատում այն, որ ԱՄՆ նոր վարչակազմը մեծ ակտիվություն է ցուցաբերում ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում:
Թերթի աղբյուրների տվյալներով` ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն արդեն քննարկել է նախաձեռնությունը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: