կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-10-24 12:30
Հասարակություն

Քրդերն այրեցին մեծ պապիս օրոք կառուցված մեր քարաշեն տունը

Քրդերն այրեցին մեծ պապիս օրոք կառուցված մեր քարաշեն տունը

Աղբյուրը՝ armeniangenocide100

Մուշեղ Հովհաննիսյանի վկայությունը

1908 թ., Սասուն

Հայոց ցեղասպանությունը վերապրախ Մուշեղ Հովհաննիսյանը պատմել է Սասուն գավառի Տալվորիկի շրջանի Քարավանք գյուղի տեղահանության մասին: 1915 թ. հունիսին տեղահանման ժամանակ ամբողջ ընտանիքով անցել են Սասնա բերդից եկող գետը, որը կոչվում էր Զանդուսագյալի, այսինքն` Զանդուսիցեկող: Անցել են ջրի մյուս ափը` դեպի արևմուտք, տեղավորվել մի մեծ քարայրիմեջ: Քրդերն արդեն ընկել էին գյուղերը և կոտորում էին հայերին: Այդ քարաժայռից տեսել են ամեն ինչ, նաև՝ թեինչպես են քրդերը հասել իրենց տունը:Հասնելուն պես սալոմ, ցախ, փայտ են հավաքել, դրել դռան վրա ու այրել քարաշեն տունը, որը կառուցվել էր երկու հարյուր հիսուն տարի առաջ Մուշեղիմեծ պապի օրոք:

 

«Մեր ընտանիքը Տալվորիկի Քարավանք գյուղում քառասուներկու շնչից էրբաղկացած, որոնցից ութը աշխատող տղամարդիկ էին, մնացածները` հարս,երեխա, ծերեր էին:

 

Ես, ճիշտ է, ութը տարեկան էի, բայց հայրիկիս հետ միշտ շրջում էի հանդ ուանտառ և բոլորը հիշում եմ այսօրվա պես` հողն ու ջուրը, աղբյուրները, ամենինչը…

 

1915 թ. հունիս ամիսն էր, ցանքսը` ցորենն ու գարին, հասկակալման շրջանում էին,երբ մեզ տեղահանեցին: Տեղահանման ժամանակ մենք ամբողջ ընտանիքովանցանք Սասնա բերդից եկող գետը, որը կոչվում էր Զանդուսագյալի, այսինքն`Զանդուսից եկող:

 

Անցանք ջրի մյուս ափը` դեպի արևմուտք, տեղավորվեցինք մի մեծ քարայրի մեջ:Քրդերն արդեն ընկել էին գյուղերը և կոտորում էին հայերին: Մենք էդքարաժայռից տեսնում էինք: Երկու ժամ չանցած` քրդերը հասան մեր տուն:Հասնելուն պես սալոմ, ցախ, փետ հավաքեցին, դրին դռան վրա, տունը պաժարտվին: Մեր տունն էլ քարաշեն տուն էր, որը կառուցվել էր երկու հարյուր հիսունտարի առաջ, իմ մեծ պապի օրոք: Մեր աչքի առաջ մեր պապենական տունըկրակների մեջ այրվեց: Հայրս, որ ահռելի, հսկա, դիմացկուն մարդ էր, երեխայիպես լաց եղավ ու ասաց.

 

- Լաո՜, մըր վերջին օրեր էկան, էլ մըզի լավ օրեր չհանդիպի, – ինչքան փող որունեինք` ոսկի թե արծաթ, հայրս բաժանեց իր եղբայրներին և եղբոր տղաներինու շարունակեց, – լաո՜, գացեք, ձեր գլխու ճար էրեք, կարող է իրար տեսնանք,կարող է իրար չտեսնանք:

Հաջորդ օրը ամեն մեկը իր կնոջն ու երեխեքին առավ ու գնաց հաց ճարելու`կյանք որոնելու: Մենք ցիրուցան եղանք իրարից: Մնացինք ես, հայրս ու մայրս,հարսս, քանի որ ախպերս Հալեպումն էր, երկու քույր և հորեղբորս տղան:

 

Էդպես թաքնվանք անտառներում, քարայրներում, մինչև ուշ աշուն: Հասունացածարտերից ցորեն, գարի, գիլգիլ, ընկույզ, կաղին էինք հավաքում, պաշար լցնումտոպրակների մեջ: Թափառում էինք` քանի որ քրդերը խումբ-խումբ հարձակվումէին հայերի վրա, որսում էին նրանց ու սպանում: Դրա համար մենք թաքնվումէինք մաղարաների մեջ:

 

Մի անգամ մեր հարևան գյուղերից երկու-երեք ընտանիքի հետ մտել էինք միմաղարայի մեջ, մոտ քառասուն-հիսուն հոգի էինք, օգոստոս ամիսն էր, շոգ օր էր,երեխեքը, մարդիկ ծարավ կոտորվում էին: Մեր մեջ կային երկու տղա` մեկըեղբայրս էր` Խաչոն, մյուսը` հորեղբորս տղան` Տիգրան անունով: Նրանցուղարկեցինք գետից տիկով ջուր բերելու, որ ժողովրդին խմցնենք: Տղաները ջուրըլցրել էին տկերի մեջ, լցրին եկան: Քրդերի խմբերը, որոնք հեռու էին, հետապնդումէին, դիմացի սարալանջից տեսել էին այդ տղաներին: Նրանց հետևելով` եկանմեր տեղը գտան մաղարայի մեջ: Բոլորիս հանեցին դուրս, անցկացրին գետը`դեպի քրդերի գյուղը տանելու համար: Տարան մի տեղ, որ տեղավորեն ու գիշերըմնանք, արդեն ուշ երեկո էր: Արևը մայր էր մտել: Դեռ տեղ չէինք հասել, քույրսձեռքին ծծկեր երեխա ուներ, հարսս` նույնպես: Քրդերից մի քանիսը արդեննպատակ էին դրել նրանց սեփականացնել: Նրանց կրծքերի երկու երեխաներինմայրերի գրկերից առան, գցեցին լճի մեջ: Արդեն մութ էր: Հարսս ու քույրս փախան:Քրդերը չտեսան, թե որտեղով փախան: Մեր խումբը հասավ որոշված տեղը:Քրդերի խմբի ղեկավարը կոչվում էր Թումմո Ամառ, այսինքն` Ամառի տղաԹումմո, որը մինչև 1896 թվականը հայ էր եղել, բայց Սասունի կոտորածիժամանակ քրդացել էր: Նրանք էլ երդվյալ են, շատ դաժան:

 

Երկու ժամ չանցած` Խաչո եղբորս, որ քսան-քսանմեկ տարեկան տղա էր,հանեցին, ուղարկեցին ժողովրդից դուրս: Ասեցին. – Նստի արտի թումբի վրա:

 

Եղբայրս նստավ: Ութը գնդակով խփեցին: Եղբայրս գլորվավ: Քրդերը նրանհարցրին.

 

- Խաչո՜, ո՞նց ես:

 

Խաչոն ըսավ.

 

- Լավ եմ:

 

Քրդերը ըսին.

 

- Խաչո՜, արի քո վերքերը բուժենք:

 

Խեղճ եղբայրս չորեքթաթ եկավ դեպի կանչող քրդերը, բայց նրանք նորից չորսգնդակով խփեցին, և նա մահացավ:

 

Մորս մոտ մի հատ ոսկի կար: Տվեցինք էդ քրդացած Ամառին, և նա մեզ` հինգերեխա, ես ու մերս, ազատեց, ասավ` գնացեք:

Ախպորս դիակը մնաց գետնին անթաղ: Եկանք հասանք մեր անտառներումթաքնված տղաներին: Մի որոշ ժամանակ մնացինք թափառելով անտառներումև քարափներում: Ամեն մեկը իրենը վերցրեց ու գնաց: Քույրս իր ամուսնու հետքոչեց դեպի Բշերիկ, որը ահռելի մեծ դաշտ էր, այնտեղ ապրում էին քրդախոսհայեր, որոնք նույնիսկ տերտեր ունեին:

 

Հարսս գնացել էր դեպի քրդական գյուղը: Բռնել, տարել, քրդացրել էին, կնությանվերցրել: Էն էլ էդպես գնաց… Ինձ ու մի քրոջս մայրս տարավ քրդական գյուղ`ծանոթ քրդերի մոտ, Սինոր կոչված գյուղը: Քյուրդ քիրվաները մեզի վերցրին ութաքցրեցին: Էդպես ձմեռը վրա հասավ: Մնացել են հորեղբորս տղան, հայրս ումայրս: Ապրում էին քարայրների մեջ: Էդպես մնացին մինչև փետրվար ամիսը:

 

Փետրվարին ռուսը թուրքերից գրավեց Մուշ քաղաքը: Սասունից ինչքան մարդ որգաղտագողի փախել էր, միանում է ռուսական զորքին, գալիս Մուշ քաղաք, որտեղռուսներ էին:

 

Հայկական դաշնակցական ազգային կոմիտեն տարբեր տեղերից եկած հայերինընդունում էր, նպաստ էր տալիս: Հայերը Մուշում նպաստ էին ստանում:

 

Ես ու քույրս մնացինք էդ քրդական գյուղում: Հորեղբորս տղան օգոստոս ամսիկեսերին էկավ ինձ ու քրոջս բերելու Մուշ: Քրոջս չտվեցին: Նա տասը տարեկանէր, իրենց տղաների հետ ամուսնացրին: Հորեղբորս տղան ինձ բերեց Մուշ: Դաարդեն օգոստոսի 18-ն էր:

 

Օգոստոսի 19-ին գնացինք ռուսական զորքի մեջ, հաց, շաքար, տվեցին մեզ: Էդգիշերը տրիվոգ տվեցին, թե ռուսը նահանջում է: Մենք էլ նրանց հետ գաղթեցինք:

 

Հայրս մինչև իմ գալը արդեն մահացել էր: Մնացել էինք ես, մերս, հորեղբորստղան, ախպորս կինը: Էդպես գաղթեցինք էկանք, Մուրադ գետը անցանք,Չարբուհուր գյուղը հասանք: Էնտեղ մի օր մնացինք հանգստանալու: Հետոքոչեցինք դեպի Խնուս` թալանվելով, մահանալով, ողբալով, սովածությունով,տիֆով, քոչվորական ձևով էկանք Ալաշկերտի բերդը հասանք: Հետո` Կաղզվան,Կողբ, Ղարաղալի կամուրջով էկանք Արաքս կայարանը, որը կենտրոնականկայարան էր: Էլի ազգային կոմիտեի միջոցով մեզ տեղափոխեցին, ֆուրգոններով,եզի սայլերով հասանք Վերին Թալին: Թե քանի հատ անասուն էին մորթել, սեղանէին դրել, որ մեզ դիմավորեն, էլ հաշիվ չկար: Մեզ կերակրեցին: Մենք երեքհարյուր-չորս հարյուր հոգի էինք: Տեղավորեցին Մաստարա (Վերին Փերթիկան),Սողուկսու, այսինքն` Սառնաղբյուր գյուղը: Ժողովրդին բաժանեցին Թալինիշրջանի գյուղերի վրա: Մեզ տարան Թալիբօղլի գյուղը: Հորեղբորս տղանԱնդրանիկի զինվոր էր: Ինձ տարան ամերիկյան որբանոց: Մի օրիորդ էրղեկավարը: Մինչև 1918 թ. մայիսը եղել եմ որբանոցում: Որբանոցի ընկերներս էինՍերոբ Դեմիրճյանը` Կարեն Սերոբովիչ Դեմիրճյանի հայրը, Համո Իսրայելյանը,Նիկողոս Դանիելյանը, Մուշեղ Խաչատրյանը և ուրիշներ:

 

1918 թ. ապրիլին, երբ թուրքը Կարսը վերցրեց, Արևմտյան Հայաստանիցգաղթողները` տեսնելով թուրքերի վտանգը` հավաքվեցին, դեպի Վրաստանքոչեցին: Գնացին հասան Թիֆլիս: Մի շաբաթ էնտեղ մնալուց հետո քոչեցինԿազբեկ սարով դեպի Հյուսիսային Կովկաս: Մեկ ամիս Վլադիկավկազ մնալուցհետո ցրվեցինք Հյուսիսային Կովկասով մեկ, մինչև Կրասնոդարի մարզ, Արմավիրքաղաքը: Մինչև 1922 թ. ապրեցինք էնտեղ` մուրացկանություն անելով, ապրուստիմիջոցներ հայթայթելով:

 

1922 թ. փետրվար ամսին էկանք Թալինի շրջան Շղարշիկ գյուղ: Շղարշիկ էկոչվում գյուղը, քանի որ միշտ մշուշներով է շղարշված: 1922 թվից բնակվել եմՇղարշիկում: Մինչև 1929 թ. եղել եմ հոտաղ, գառնարած, հովիվ:

 

1929-1932 թթ. եղել եմ հողագործ: 1932-ից ընդունվել եմ կոլխոզ. կոլխոզիկազմակերպիչ էի, ունեինք տասնութ տնտեսություն: Սկզբում աշխատել եմպահեստապետ, բրիգադավար, ֆերմայի վարիչ, կոլխոզի նախագահ եմ եղելտասնչորս տարի, նաև գյուղատնտես` մինչև 1972 թ.: Հետո քոչեցի, գնացի Երևան,տղայիս մոտ: Մեկ ձմեռ մնալուց հետո քաղաքի պայմաններին չհամակերպվեցի,քանի որ ես դաշտ ու դուրան ման եկող մարդ եմ, եկա էս գյուղը` ՆերքինՍասնաշեն, իմ բարեկամների մոտ: Տուն շինեցի: Ունեմ մի տղա, մի աղջիկ, երեքթոռ, երկու ծոռ: Փա՜ռք Տիրոջը»:

 

Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատեսվերապրողների վկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ«Գիտություն» հրատ., 2011, վկայություն 5, էջ 85-86: