կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-29 13:45
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաշնակցականներն այրեցին Թուրքիայի դրոշը ՀՀ ԱԽ շենքի մոտ՝ ի ցույց Արմեն Գրիգորյանի և Նիկոլ Փաշինյանի

Այստեղ կվառենք Թուրքիայի դրոշը, բայց ոչ թե Թուրքիային ցույց տալու, այլ Արմեն Գրիգորյանի և Նիկոլ Փաշինյանի ներվերի հետ խաղալու համար՝ ըստ Yerkir.am-ի ասացին ՀՀ անվտանգության խորհրդի շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող ՀՅԴ անդամները։

Նրանք այրեցին Թուրքիայի դրոշը, ապա Արմեն Գրիգորյանի վրա նետելիք լոլիկներն ու քարերը շարեցին շենքի առջև, քանի որ ձեռնպահ մնացին դրանք նետելուց պետական շինության ուղղությամբ։

«Արմեն Գրիգորյանը ՀՀ-ից արտագաղթելու է և ապրելու է ուրիշ երկրում, ես դա խոսք եմ տալիս»,-ասացին ցուցարարները։

Նրանք հիշեցրին, որ դեռ 2 տարի առաջ ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշն այրելու համար նիկոլականներից մեկն սպառնացել էր, որ քրեական գործ պետք է հարուցել։

«Անհնար է լինելու մոռացության մատնել հայության հիշողությունը․ այստեղ կանգնած ոստիկաններից շատերի նախնիները Ցեղասպանության զոհերի թվում են»,-ասացին նրանք։

Ցուցարարների համոզմամբ՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները թշնամու հանդեպ մոտեցումները վերանայելու անհրաժեշտության մասին նպատակ ունեն խոչընդոտել Ցեղասպանության  միջազգային դատապարտման գործընթացը։

«Հայ ժողովուրդը մերժելու է, նրանց օրերը հաշված են, ապրիլի 23-ին ջահերը նորից բարձրանալու են Ծիծեռնակաբերդ, այնտեղ էլ է վառվելու Թուրքիայի դրոշը»,-ասացին նրանք։

Մանրամասն՝ տեսանյութում․