կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-02 13:11
Հասարակություն

Մեծ պապիս ընտանիքի անդամներին այրել էին մի փոսում՝ նրանց վրա նավթ լցնելով

Մեծ պապիս ընտանիքի անդամներին այրել էին մի փոսում՝ նրանց վրա նավթ լցնելով

Ռուբեն Մանուկյանի պատմությունը

1905 թ., Մուշ

Ռոզա Մանուկյանն ArmneianGenocide100.org-ին է ներկայացրել իր մեծ պապի պատմությունը: 1915 թվականի գարնանն ու ամռանը թուրք զինվորներն այրել էին նրանց գյուղը: Ռուբենի ընտանիքի անդամներին այրել էին մի փոսում՝ նրանց վրա նավթ լցնելով: Սակայն նա ու եղբայրը կարողացել էին փախչել պատուհանից:

«Մեծ պապս և նրա եղբայրը՝ Գուրգենը, 12-14 տարեկան էին, երբ նահանջող հայ և ռուս կայսերական զինվորների հետ եկան Արևելյան Հայաստան: Նրանք չգիտեին իրենց ազգանունն ու լքած տան հստակ հասցեն: 1915 թվականի գարնանն ու ամռանը թուրք զինվորներն այրել էին իրենց գյուղը: Մեծ պապիս ընտանիքի անդամներին այրել էին մի փոսում՝ նրանց վրա նավթ լցնելով: Սակայն եղբայրները կարողացել էին փախչել պատուհանից: Հրաշք է, որ նման պայմաններում 10-ամյա տղաները կարողացել էին փրկվել: Որպես կանոն, սպանում էին արական սեռի բոլոր ներկայացուցիչներին: Եղբայրներին թաքցրել էր իրենց հարևան մի թուրք. հոր ընկերն էր:

Երբ կայսերական զորքերը դեռ Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում էին, երեխաներն ապրում էին այդ թուրքի հետ և աշխատում էին նրա համար: Տղաներն այդ տանը մնացին մինչև կայսերական զորքերը կուղևորվեին արևելք: Նրանք ստիպված էին թողնել իրենց հողն ու առհավետ հեռանալ: Արևելյան Հայաստանում նրանց ընդունեցին որբանոց:

Տղաները որբանոցում նշել էին միայն իրենց հոր մականունը. ծանոթները նրան Մանուկ էին անվանում: Եվ նրանց գրանցեցին Մանուկյան ազգանվամբ»: