Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալթուն Սահակյանի վկայությունը
Վան, Թիմարի Աստվածածին գյուղ
Վանի գավառի Թիմարի Աստվածածին գյուղը զուտ հայաբնակ էր՝ 130 տնով: Տեղացի Ալթուն Սահակյանը պատմում է, որ պատերազմը հայտարարվելուն պես սկսվեցին զորակոչը, հավելյալ հարկերը, հարևան քրդերի կողոպուտը, դասալիք հայերի, կամավորների փնտրտուքը, առևանգումները: Այս ամենն ուղեկցվում էր դաժան կտտանքներով և սպանություններով: Հետո սկսվեց գաղթը:
«Վանի նահանգի Թիմար գաւառի Տիրամեր գիւղացի Ալթուն Սահակեան 25տ., որ հիմա կ՚ ապրիմ Բագու, Հայոց գիւղ, 6-րդ Նագորնի N 72 տան մէջ և կը ստանամ նպաստ Գաղթ. մարմնէն:
Ես կապրէի մեր գիւղին մէջ, որ բաղկացած էր 130 տուներէ զուտ հայերէն: Ես կապրէի հօրս ընտանիքի կազմին մէջ, որը բաղկացած էր 12 անձէրէ՝ ես, հայրս՝ Սահակ, մայրս՝ Սալաթ, պապս՝ Վարդան, մամս՝ Ալթուն, եղբ.՝ Ենովք, եղբ. կին՝ Սուսան, եղբ.՝ ազջիկ Վարդանուշ, քոյրս՝ Հայկանոլշ, եղբ.՝ Մովսէս, Խաչիկ և Մարկոս, իսկ հիմա մնացեր ենք 8 հոգի, 2 հոգի սպաննուեցան և երկու հոգի ալ գերի տարուեցան:
1914-ի յուլիսի 14-ին, երբ Եւրոպական մեծ պատերազմը յայտարարուեցաւ, մեր գիւղէն ալ 40 հոգի տարան զօրք, անոնց մէջն էին հայրս և եղբայրս: Զօրքեր երբ հաւաքեցին, ալ սկսան մեր ցորեններր հաւաքել, երկու-երեք անգամ կառավարութիւնը իր ոստիկանները ղրկեց մեր բոլոր ունեցած ուտելիքներու 2/3 մասր հաւաքեցին, մեր ոչխարներու մեծ մասր տարին: Կառավարութենէն ի զատ մեր դրացի քիւրտերը շատ անգամ մեզ կր թալա֊նէին, մեր ոչխարներր կր տանէին՝. Այսպէս շարունակ մեզ կր նեղէին մինչև 1915-ի ձմեռ, երբ քանի մր անգամ թիւրք կառավարութեան և մեր յեղափոխական զինուորներու մէջ փախստական զօրքերու պատճառաւ րնղհարումներ եղան և մանաւանդ, որ ռուս բանակը հասած էր Սարայ, այդ իսկ պատճառաւ կառավարոլթիւնր ժամանակ մր շատ լուռ անցաւ, ալեւս ոստիկան րսուածր չէինք տեսներ մեր գիւղերը: Մեր գիւղից գացող զօրքերէն միայն երեք Հոգի ազատուեցան. մէկ հայրս և եղբայրս և մէկ ալ մեր գիւղացի ուրիշ մարդ մր, փախան եկան, իսկ միւսներէն լուր չկայ: Այսպէս էլ մնաց մինչև 1915-ի ապրիլին, երբ կառավարութիւն շատ խստիւ փախստական հայ զօրքեր պահանջեց ու երբ այդ իսկ պատճառաւ Վանի կռիւն սկսած էր, մեր շրջակայ գիւղերէն որոշ լուր չկար կոտորածի մասին: Ապրիլի 9-ին էր, գիշերով մեր դրացի Պազա աղաներ իրենց աշիրեթներով մեր գիւ֊ղը պաշարեցին, մէկ խումբ աղբրի կողմ բռնեց, մէկ խումբը Բաղղա֊շանայ կողմ պաշարեց, մէկ խումբն ալ մօտակայ բլուրներ պաշարեցին ու այսպիսով ամբողջ գիշեր կռուեցան մեր մարդոց հետ: Գիշերուայ կռուին մէջ շատ շատեր սպաննուեցան զէնք չունենալու պատճառաւ, ինչպէս Մա֊նուկ, Մարտիրոս, Ենովք, Ջոճ Գեօրոյի տնէն սպաննուեցան Մանուկ, Սա֊քօ, Տիգրան, Ռէորդ, տէրտրոկ Գարեգին, մեծ տէրտէր ալ այն գիշերուն մէջ սպաննուեցան: Երբ լուսցաւ, հայերէն 4 հգի մտան տէրտէրի տուն, դիրք բռնեցին և տեղական խմբապետ Մարտիրոսի ղեկավարութեամբ սկսան կռուիլ: Մինչև կէսօր շատ խիստ կերպով կռուեցան, 20 հատ քիւրտ սպաննեցին: Կէսօրուայ ժամանակ երկու հատ քիւրտ գաղտնի մտան գիւղին մէջ ու կին մր բռնեցին ու հրացան տուին անոր սրտին ըսելով. «Կամ կըսես, թէ քանի՞ կամաւորներ կան այս գիւղին մէջ և կամ քեզի կը սպաննենք» (թիւրքեր այն կարծիքին էին, թէ Ռուսաստանէն եկած կամաւորներ կան Վանի և շրջակայ գիւղերուն մէջ): Կինն էլ ըսավ. Հոս կամաւորներ չկան, միայն 4 հատ հայեր են ձեզ հետ կո֊իւ ընող: Քիւրտեր երբ այս խօսքը լսեցին, անմիջապէս իրենց ընկերներուն պոռացին, բերին գիւղին մէջ և սկսան այրել տէրտէրին տունը, որուն մէկ հայեր գիրք բռնած էին: Կրակ տուին տունը, վառեցին:
Այդ մարդոցմէն մէկ հոգի մնաց մէկը այրուեցաւ, 3 հոգի դուրս փախան ու չկրնալով փախչիլ սպաննուեցան, Մարտիրոսը և Ղևոնդը և մէկ ալ Յարութիւնը ինքնասպան եղան: Նոյն միջոցին երբ տէր֊տէրի հարս Մարիամը ինքզինք ձգած էր իր ամուսնու դիակին վրայ, զարկին զայն ալ և իրա երեխան ալ սպաննեցին, իսկ տէրտէրի եղբօր տղան՝ Արմենակ, որ հազիւ 15 տ. կար, երբ իրենց տանից դուրս եկաւ փախչելու, բռնեցին, նախ խանչալի հարուածներով վիրաւորեցին անոր մարմինը, յետոյ հրացանի գնդակով սպաննեցին: Այդ օր մինչև երեկոյին մեր գիւղէն սպաննեցին 70 տղամարդ, 10 հատ կին և վեց հատ ալ կին իրենց երեխաներով ձգեցին կրակի մէջ և այրեցին, ինչպէս Նազօն, Անթառամը, Մարիամը և այլն: Պազա քիւրտերէն մէկը Ռզկօն եկաւ մեր տունը, հայրս կանչեց և ըսաւ. «Երթանք մեր տուն, ես քեղի կը պահեմ, ան Հոդ եղիր»: Խաբեց հայրս, տարաւ իրենց գիւղը եւ սպաննեց: Նոյն օրը հօրեղբայրս որ մեր տան մէջ պահուած էր, գտան և սպաննեցին, իսկ իր ա կնոջն էլ չուանով խեղդեցին: Այսպէս մինչև իրիկուն իրենց ոճրագործութիւններր կատարելէ վերջ գացին իրենց հետ տանելով 20 կին, որոնց մէջ էին նաև եղբօրս կինր, իրա աղջիկը և քոյրս Հայկանուշ, որոնցմէն մինչև հիմա լուր չկայ, քրոջմէս ի զատ, որ նա փախած պահուած էր քարերու մէջ մինչև անոնց գիւղէն հեռանալը:
Երկու օր, երբ մնացինք գիւղին մէջ և տեսանք, որ երթալով մեր վիճակր պիտի գէշնար, բոլոր կիներս միացանք գացինք ծովափ կրակ րրինք, Կտուց Անապատի մէջ եղած մարդիկ նաւ ղրկեցին, մեզ տարան հոն: Հաց չկար, ցորենէ աղանձ կը շինէինք և օրական երկու անգամ քիչ մը կուտէինք: Հացի պատճառաւ քրոջս երեք երեխաները մեռան: Մենք 30 օր մնացինք Կտուց Անապատը, մինչև կամաւորներու գալը: Կամաւորներր երբ եկան, մեզ Կտուց Անապատից դուրս հանին և ղրկեցին մեր գիւղերր: Գացինք մէկ ամսվայ չափ հանգիստ ապրեցանք, մինչև նահանջին, մենք ալ բանակին Հետ նահանջեցինք եկանք էջմիածին: Եղբայրս իր ընտանիքին հետ մնաց հոն: Ես ալ եկայ հոս ամուսնոյս մօտ, որ արդէն հոս էր»:
ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 468, թթ. 17-18, բնագիր, ձեռագիր:
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 1, Վանի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 119 -121:
Աղբյուրը՝ armeniangenocide100