|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` առանց իրավունքի կառուցված հսկայական տունն ի՞նչ ճակատագրի է արժանանալու․ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ անշարժ գույքի պետական կադաստրի ղեկավար Սարհատ Պետրոսյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Նա տեղեկացրեց, որ այդ գույքը գրանցվել է երկու օր առաջ միայն։ «Մինչ այս պահը ինքնակամ շինություն էր համարվում՝ համապատասխան վճարումներ կատարելով Երևան քաղաքի բյուջեին»,- հայտնեց Պետրոսյանը։
Նա հավելեց՝ որ ինքն իրավասու չէ ասել, թե ինչ պետք է կատարվի այդ գույքի հետ։