|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանի քաղաքական ուժերը սկսում են սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը: Երեկ արդեն պարզ դարձավ, որ սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի պետք է նշանակվել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդարանական ուժերից ՀՅԴ-ն առանձին է անցկացնելու «Այո»-ի քարոզարշավը: ԲՀԿ-ն էլ հայտարարել է, որ կմիանա Հանրապետական կուսակցության նախաձեռնած քարոզարշավին:
Yerkir.am-ը փորձեց պարզել` արդյո՞ք քարոզարշավին իր մասնակցությունը կունենա ԲՀԿ խմբակցության անդամ, անկուսակցական Կարո Կարապետյանը: Նա նախ հարցրեց, թե ինչո՞ւ ենք հետաքրքրվում` կմասնակցի՞, թե՞ չի մասնակցի: Երբ հիշեցրեցինք, որ ինքը ԲՀԿ խմբակցության պատգամավոր է, կողմ է քվեարկել սահմանադրական հանրաքվեի անցկացմանը, Կարո Կարապետյանն ասաց. «Մասնակցելու եմ, նախագահի կողքին կանգնելու եմ, իրան շատ հարգում, սիրում եմ, ինչ պետք ա` պիտի անեմ Սահմանադրության համար, ֆսյո»: