կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-04 17:33
Հասարակություն

Վիրահատությունից նոր վերադարձած հաշմանդամ վետերանը մեկնել է դիրքեր՝ իր որդու կողքին կանգնելու

Վիրահատությունից նոր վերադարձած հաշմանդամ վետերանը  մեկնել է դիրքեր՝ իր որդու կողքին կանգնելու

ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախի կամավորական խմբերին ու անհատն կամավորներին։

 

«Որպեսզի պատկերացնեք, թե ինչ մարտական ու միասնական ոգի է տիրում Արցախում, մի քանի օրինակ նշեմ վերջին օրերից: Այն, որ տարբեր բնակավայրերից բազմաթիվ կամավորական խմբեր են մեկնել առաջնագիծ, արդեն նորություն չէ, սակայն ոչ ոք տեղյակ չէ անհատական դեպքերից:

 

Օրինակ՝ արցախյան պատերազմի երկու հաշմանդամ վետերաններ մեկնել են դիրքեր՝ սահմանը հսկող իրենց որդիների կողքին կանգնելու: Ընդ որում՝ նրանցից մեկը, ով երկրորդ կարգի հաշմանդամ է, քսան օր առաջ է վերադարձել Մոսկվայից, որտեղ գնացել էր վիրահատության:

 

Մեկ այլ օրինակ. Երեք եղբայր միասին կամավորագրվել և մեկնել են դիրքեր, այժմ գտնվում են հենակետում:

 

Ահա այս ոգու շնորհիվ է նաև, որ հակառակորդը մի քանի օր հոխորտաց և երեկվանից խուճապի մեջ լռել է առաջնագծում՝ հասկանալով, որ արկածախնդրություն է իր վարքը: Քիչ անց ես էլ եմ մեկնում դիրքեր՝ ԼՂՀ վարչապետի հետ: Այնտեղից կփորձեմ գրառումներ կատարել ընթացիկ իրավիճակի մասին»: