կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-17 13:00
Հասարակություն

Բժշկից նախապես վերցրել են սուրը և նրան հանձնել ոստիկան-զինվորների ծեծին ու տանջանքներին

Բժշկից նախապես վերցրել են սուրը և նրան հանձնել ոստիկան-զինվորների ծեծին ու տանջանքներին

Աղբյուրը՝ armeniangenocide100

Արմենակ Սերայտարյանի պատմությունը

1882 թ., Սեբաստիա

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Արմենակ Սերայտարյանըզորակոչվել է օսմանյան բանակ և իբրև, պահեստային զինվորական բժիշկ՝ թողնվել ծառայելու Եվդոկիայում: 1915 թ. Եվդոկիայում զինվորագրության բաժնի պետ  Քեոր բինբաշիի (Կույր մայոր) հրամանով ձերբակալվել է և բանտարկվել: Մերժել է իսլամություն ընդունել: Որոշ ժամանակ անց, նույն հրամանատարի հրամանով, ազատվել է: Բանտից դուրս գալուց և իր զինվորական համազգեստը վերստանալուց անմիջապես հետո Սեբաստիայի հայ բնակչության տեղահանության ժամանակ Եվդոկիայի ճանապարհին ընտանիքի անդամների աչքի առաջ եղբոր հետ միասին սպանվել է Քեոր բինբաշիի հրամանով՝ մոտ 35 տարեկանում: Բժշկից նախապես վերցրել են սուրը և նրան հանձնել ուղեկցող ոստիկան-զինվորների ծեծին ու տանջանքներին:

 

Ծնվել է 1880/82 թ., Սեբաստիայի նահանգի կենտրոն Սեբաստիա քաղաքում /նույն նահանգի Եվդոկիայի գավառի Զիլե ավանում՝ բրուտ Կարոյեան Գասպարի ընտանիքում:

 

Նախնական կրթությունն ստացել է Սեբաստիայի ազգային վարժարանում, միջնակարգը՝ քաղաքի ավետարանականների վարժարանում:

 

1903-07 թթ. սովորել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետում և բժշկի վկայական ստացել: Ըստ Արշակ Ալպոյաճյանի՝ բժշկական կրթությունն ստացել է 1891 թ. ԱՄՆ-ում:

 

1907 թ. վերադառնալով Սեբաստիա՝ բժիշկ է աշխատել: Հետագայում աշխատել է Զիլեում: Եղել է ՀՅԴ անդամ:

 

1914 թ., Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և իբրև, պահեստային զինվորական բժիշկ՝ թողնվել ծառայելու Եվդոկիայում:

 

1915 թ. Եվդոկիայում Շուուբե րեիսի («[Զինվորագրության] բաժնի պետ») Քեոր բինբաշիի («Կույր մայոր») հրամանով ձերբակալվել է և բանտարկվել:

Մերժել է իսլամություն ընդունել և ճաշակել է բանտի դառնությունները: Որոշ ժամանակ անց, նույն հրամանատարի հրամանով, ազատվել է:

 

Բանտից դուրս գալուց և իր զինվորական համազգեստը վերստանալուց անմիջապես հետո, Սեբաստիայի հայ բնակչության տեղահանության ժամանակ, Եվդոկիայի ճանապարհին, ընտանիքի անդամների աչքի առաջ, եղբոր հետ միասին սպանվել է Քեոր բինբաշիի հրամանով՝ մոտ 35 տարեկանում: Նախապես բժշկից վերցրել են սուրը և նրան հանձնել ուղեկցող ոստիկան-զինվորների ծեծին ու տանջանքներին:

 

Մեկ այլ տվյալով՝ Եվդոկիայում կախաղան է հանվել իր երկու հայ բժիշկ պաշտոնակիցների՝ Միսաք Փանոսյանի և մարզվանցի Հակոբ Էմինյանի հետ միասին:

 

Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 308–309: