կարևոր
2719 դիտում, 10 ամիս առաջ - 2023-06-30 22:37
Հասարակություն

Փաստաբանների ծեծին մասնակցած ոստիկանը լավագույն օպերլիազոր էր ճանաչվել․ փաստաբան

Փաստաբանների ծեծին մասնակցած ոստիկանը լավագույն օպերլիազոր էր ճանաչվել․ փաստաբան

Փաստաբանների ծեծին մասնակցած ոստիկանը լավագույն օպերլիազոր էր ճանաչվել։ Այս մասին ԱԺ-ում քննարկման ժամանակ ասաց փաստաբան Կարեն Ալավերդյանը։

«Սա այն հարցը չէ, որը վերաբերում է միայն ինձ կամ իմ պաշտպանյալին։ Եթե դա այդպես լիներ, մենք մեզ թույլ չէինք տա հանրային ուշադրության կենտրոնում լինել։ Հատկապես մեր ժողովրդի համար այսքան ճակատագրական ժամանակահատվածում։ Այս հանցավոր գործողություններն ուղղված են փաստաբանների ինստիտուտի դեմ»,-ասաց Ալավերդյան։

Նրա խոսքով՝ իրավապահ համակարգերում աշխատողները հաճախ են բողոքում, որ իրենց շատ գործընկերներ կասկածելի հիմունքներով կարիերայի աճ են գրանցում։

«Խրախուսվում են նրանք, ովքեր դեմ չեն բռնություն իրականացնելուն։ Նրանք, որպես կանոն, չեն տիրապետում իրենց իրավունքներին եւ պարտականություններին»,-նշեց Ալավերդյանը։