Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չնայած հավաստիացումներին, որ Նժդեհի սուրն իրենք տալու են պատմության թանգարանին, այնուհանդերձ, այն առ այսօր պահվում է ՀՀԿ գրասենյակում, եւ երբ ինչ-որ «ծանր» վիճակ կամ ընտրություն է առաջանում ՀՀԿ-ի համար, հանրապետական վերնախավն ասում է' «դարդ մի արեք, Նժդեհի սրով սաղի հախից կգանք»: Սուրը Նժդեհի ժառանգներն են փոխանցել ՀՀԿ-ին, վերջինն այն փորձաքննության է ներկայացրել` ճշտելու` իրո՞ք իրենց Զորավարի սուրն է: Պարզվել է' այն 1878թ. Զլատաոսի արտադրության է, եւ Նժդեհն իր նկարներից մեկում հենց այդ սրով է:
Նմանատիպ սրեր են կրել ռուսական դիվիզիոնների ղեկավարները, սուրը դիվիզիոնների հետ գնացել է Բալկաններ, հետո, երբ դիվիզիան տեղափոխվել է Կովկասյան ճակատ, անցել է Նժդեհին, թե ինչ պայմաններում, ՀՀԿ-ում չգիտեն: «Հրապարակ»-ը գրում է, որ որոշ մանրամասներ ճշտելուց հետո նրանք պատրաստվում են այս միստիկ մասունքը փոխանցել թանգարանին: Չնայած արդեն 2 տարի այդ մասին ասում են, այնուհանդերձ, որեւէ կերպ չեն կարողանում բաժանվել. հնարավոր է վախենում են' թանգարան տալու դեպքում իշխանությունն էլ հետը հանձնեն թանգարան: