կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-10 01:04
Հասարակություն

Լրագրողների գլխին շարունակում է կախված մնալ դամոկլեսյան սուրը

Լրագրողների գլխին շարունակում է կախված մնալ դամոկլեսյան սուրը

2010-ին 5-ով ավելացել են լրագրողի` տեղեկություն ստանալու իրավունքի խախտման դեպքերը, նաեւ ճնշումները` ինչպես լրագրողի, այնպես էլ` ԶԼՄ-ի վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` ներկայացնելով 2010-ի տարեկան զեկույցը:

 

Ըստ նրա` քանի դեռ գործում է Քրեական օրենսգրքի 333 հոդվածը (սուտ մատնության մասին), լրագրողների գլխին շարունակում է կախված մնալ դամոկլեսյան սուրը. հոդվածը սպառնում է դատական համակարգի միջոցով հաշվեհարդար տեսնել լրագրողների հետ:

 

Կենտրոնի տնօրենը նշեց նաեւ, որ գոյություն ունի ոչ պաշտոնական գրաքննություն, քանի որ հրապարակումների բովանդակությունը կախված է իշխանության կամ այլ խմբերի շահերից:

 

Ինչ վերաբերում է լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնություններին, ըստ Մելիքյանի, այդ  առումով 2010-ը «բարենպաստ» էր, քանի որ 2009-ին արձանագրված 11 դեպքի փոխարեն 2010-ին գրանցվել է 9-ը: Արձանագրվել են նաեւ լրագրողի իրավունքների կրկնակի խախտման դեպքեր, օրինակ` խոչընդոտել են լրագրողին` տեղեկություն ստանալ, միաժամանակ ֆիզիկական ուժ են կիրառել:

 

«Պետք է բացահայտել բոլոր «հերոսներին», ովքեր ճնշում են գործադրում լրագրողի կամ ԶԼՄ-ի վրա»,- խոսքը եզրափակեց Ա. Մելիքյանը: