կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-09 04:30
Աշխարհ

170 գործազուրկ աշխատանք կունենա

170 գործազուրկ աշխատանք կունենա

Այս տարի Հայաստանի գյուղերում բնակվող 170 գործազուրկ երիտասարդներ հնարավորություն կունենան գյուղատնտեսական մասնագիտությունների գծով վերապատրաստվել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում:

 

ՄԱԶԾ-ի «Մասնագիտական կրթություն և ուսուցման համակարգ» ծրագրի երրորդ փուլը մեկարկեց այսօր` Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևայի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի միջև կնքված համաձայնագրով:

 

«Աղքատության նվազեցումը և հիմնական սոցիալ-տնտեսական ծառայությունների հասանելիության ապահովումը մարզերի բնակչության խոցելի շերտերի համար ՄԱԶԾ-ի առաջնահերթ խնդիրներից է»,- ասաց ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան:

 

Հիշեցնենք, որ ՄԿՈՒ-ի առաջին փուլը մեկնարկել է 2009 թ. օգոստոսին: Մասնակիցները դարձյալ 170 գործազուրկներ էին, որոնց 75%-ը, ՄԱԶԾ-ի փոխանցած տվյալներով, աշխատանք են ձեռք բերել: Երկրորդ փուլում ընդգրկվել է 400 շահառու. աշխատանքի տեղավորվողներն այս անգամ ավելի շատ էին` 80%: Այս փուլի վերապատրաստումները կտևեն 2-4 ամիս, գործազուրկ երիտասարդները մասնագիտական հմտությունների հետ մեկտեղ կստանան կրթաթոշակ, իսկ ծրագրի ավարտին` նաև աշխատանք: