Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր առավոտից կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում հացադուլ հայտարարած` ցմահ ազատազրկման դատապարտվածների հարազատները: Նրանք պարզել են «Մահապատիժը գործում է», «Գործերի վերանայում», «Արդարություն» և այլ գրությամբ պաստառներ և պահանջում են վերանայել քրեական գործերը:
Yerkir.am-ի հետ զրույցում ցմահ դատապարտված Արթուր Մկրտչյանի մայրը՝ Ջահավիր Մկրտչյանը, հայտնեց, որ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել, որը վերաբերում է իր որդու գործին: Դա էլ հաշվի առնելով` իրենք դիմել են, որպեսզի նոր երևան եկած հանգամանքների հիման վրա գործը վերանայվի:
Ցմահ դատապարտված Արեն Չատինյանի մայրն էլ հայտնեց, որ ցմահ դատապարտվածներից շատերն անմեղ են, սակայն, քանի որ տեր չեն ունեցել, հանցագործությունները բարդել են նրանց վրա: «Իրենց արած կեղտերը փակելու համար սաղ բարդել են էն մարդկանց վրա, ովքեր անտեր են, փող չունեն»,- հայտարարեց նա:
Մանրամասները ՝ yerkir.am-ի տեսանյութում: