|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն այսօր այցելել է երեկվանից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներին: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ հացադուլ հայտարարածների թիվը 45-ն է, նրանց վիճակը գնահատվում է բավարար:
Հիշեցնենք, որ ցմահ դատապարտյալները հացադուլ էին հայտարարել՝ պահանջելով վերանայել իրենց քրեական գործերը: