|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած 8 դատապարտյալներին է այցելել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Այս մասին yerkir.am-ին հայտնեց օմբուդսմենի մամլո խոսնակ Շուշանիկ Դանիելյանը:
Նշենք, որ օրեր առաջ էլ հիշյալ ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին էր այցելել ՄԻՊ տեղակալ Երանուհի Թումանյանը: Ավետիսյանը հայտնել էր, որ հացադուլը դադարեցնելու մտադրություն չունի: Yerkir.am-ին քրեակատարողական վարչությունից էլ հայտնեցին, որ հացադուլ հայտարարած դատապարտյալների առողջական վիճակը նորմալ է:
Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն այդ քայլով բողոքում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդրից, բացի այդ՝ պահանջում է նաեւ հանդիպում կազմակերպել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի եւ լրագրողների հետ: