|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Վաղը՝ հոկտեմբերի 11-ին, Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին խաղում Ալբանիայի հավաքականը Երևանում կմրցի Հայաստանի ընտրանու հետ։ Հաղթանակի դեպքում Ալբանիայի ընտրանին դուրս կգա Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ, իսկ Հայաստանի հավաքականի համար ընտրական փուլի վերջին հանդիպումը որևէ խնդիր չի լուծում մրցաշարային աղյուսակում։
Այսօր տեղի ունեցավ Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջիանի դե Բիասիի նախախաղային ասուլիսը։ «Ընտրական փուլից առաջ երբ գլխավորեցի Ալբանիայի հավաքականը, ասացի, որ պետք է գնանք Ֆրանսիա։ Ալբանացիներն ինձ համարեցին խենթ, բայց այսօր մենք ռեալ հնարավորություն ունենք Եվրոպայի առաջնությունում հայտնվելու։ Մեզ պետք է միայն հաղթել Հայաստանի հավաքականին։ Մենք Սերբիայի և Պորտուգալիայի հետ խաղերոււմ վերջին րոպեներին գոլեր բաց թողեցինք։ Մենք ենք ստեղծել մեր խնդիրը և պետք է վաղը լուծենք այն։ Շատ եմ կարևորում Եվրոպայի առաջնության մրցաշարին մասնակցելը, հատկապես այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսիք են Ալբանիան և Հայաստանը։ Մեզ համար վաղը շատ կարևոր օր, է և պետք է ամեն ինչ անենք, որ բավականություն պատճառենք ալբանացիներին։ Հուսով եմ, մեկ օր էլ նման հնարավորություն կունենա Հայաստանի հավաքականը»,- ասաց Բիասին։