կարևոր
5302 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-15 11:57
Քաղաքական

«Աթեիստ» Թորոսյանը սկի խաբար չի, որ Ադրբեջանը մեր եկեղեցիներն ալբանացիներին է վերագրում․ Հովհաննես Իշխանյան

«Աթեիստ» Թորոսյանը սկի խաբար չի, որ Ադրբեջանը մեր եկեղեցիներն ալբանացիներին է վերագրում․ Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կհիշեք, մի հատ վիդեո կար, որ Ռոբերտ Քոչարյանը կատակով ասում է՝ ալբանացի եմ Արսեն Թորոսյանը մինչև հիմա գիտի, թե ալբանացի նա նկատի է ունեցել մեր օրերի Ալբանիա երկրի բնակիչներին։

Սակայն «ալբանացի եմ» հեգնանքի մեջ եքա հայ-ադրբեջանական հարաբերությունների և ադրբեջանական ստերի շերտ կա, որովհետև ալբանացի ասելով՝ նկատի է ունեցել աղվաններին՝ կովկասյան ալբաններին, որոնք 10 դարից ավելի է գոյություն չունեն, և նկատի է ունեցել նրանց, քանի որ Ադրբեջանը մեր եկեղեցիները վերագրում է աղվաններին՝ իբր մեր եկեղեցիները ալբանական են, դա էր հեգնանքի պատճառը «Աթեիստ» Թորոսյանը սկի խաբար չի, որ Ադրբեջանը մեր եկեղեցիներն ալբանացիներին է վերագրում, բայց իրեն աթեիստ է երևակայում։ Ոնց որ բժիշկը կամ առողջապահության նախարարը, որ հանրությանը տարածում է, թե կորոնավիրուսն անվտանգ է ու բնակչությանը վարի տալիս։

Էս խելքով են վեր կացել ասել Արցախը պահելու ռեսուրս չունենք ու 5000 հոգու սպանել, որ Արցախը հանձնեն։

Քաղաքացիական պայմանագիր էս գցեք ձեր աշխատանքային խումբ քննարկեք, կարգադրելու փոխարեն, որ գրեն, թե ով որ երկրից է ստատուս գրում»։

Արձագանքելով Արսեն Թորոսյանի գրառմանը՝ Վահե Սարգսյանն էլ գրել է.

«Արսեն Թորոսյան կոչված հակահայը ներկայիս Ադրբեջանի հյուսիսային կեսի վրա եղած հնագույն Աղվանքը (օտարահունչ՝ Ալբանիան, ինչին էլ վերաբերել էր Քոչարյանի հայտնի հումորը) չի տարբերում Աղվանքից 3000 կմ հեռու գտնվող և Աղվանքի հետ որևէ կապ չունեցող Բալկանյան Ալբանիայից:

Պատմությանն անհաղորդ, իրականությունց կտրված սույն վարժեցվածներն այդպես ծախեցին Արցախը:

Հ.Գ. Իրեն Աղվանքի ժառանգորդ հայտարարած Ալիևը քանի չի տեսել ու զանգել սրա շեֆին՝ լավ կանի ջնջի դուրս տվածը, իր համար եմ ասում, թե չէ՝ կամ շեֆը կպատժի, կամ Արսեն Թորոսյանն ինքն իրեն չի ների ու գլխին մի բան կբերի իրենց պաշտելի Ադրբեջանին այդքան խորը վիրավորելու համար»: