|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Վաղը՝ մարտի 26-ին, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ԱԱ-2018-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ սեփական հարկի տակ մրցելով Ղազախստանի հավաքականի հետ։ Այսօր տեղի ունեցավ Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոնդյուկի նախախաղային մամուլի ասուլիսը։
Խոսելով այն մասին, թե հիմա էլ է այն կարծիքին որ 2 հավաքականները նման են իրար խաղաոճով՝ մարզիչը պատասխանեց․
«Հիմա էլ եմ այն կարծիքին, որ 2 հավաքականները նման են իրար։ Ինչ վերաբերվում է Կիպրոսի հետ խաղին, մենք հաղթում էինք 1։0 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում 3 գոլ բաց թողեցինք։ Հուսով եմ վաղը նման սխալներ թույլ չենք տա»։
Հարցին, թե ինչպիսի խաղադային պլան կկիրառեն, Բորոնդյուկը պատասխանեց․
-Թե տակտիկական ինչպիսի դասավորությամբ հանդես կգանք վաղը ՝ դա քննարկվում է մեր ներքին խոհանոցում։ Մենք կփորձենք մեր թիմային խաղով չեզոքացնել մրցակցի ուժեղ ֆուտբոլիստներին։