|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Ելք» դաշինքում քննարկումները շարունակվում են, և հույս կա, որ դաշինքում կլինի կոնսենսուս, ու իրենք շատ կոնկրետ գործողություններով կանեն այն, ինչ պարտադիր է: Նշենք, որ քննարկումները վերաբերում են այն հարցին, թե ինչպես պայքարել, որպեսզի Սերժ Սարգսյանը չդառնա վարչապետ: Այս հարցով «Ելք»-ում տարաձայնություններ կան:
Հարցին` եթե դաշինքում համաձայնություն չկար, ինչո՞ւ ինքը որոշեց գնալ Ազատության հրապարակ, Փաշինյանը պատասխանեց. «Գրված էր, որ քննարկել եմ ընտանիքիս հետ, նրանք պատրաստ են ինձ նորից գործուղել Ազատության հրապարակ: Դա չի նշանակում, որ ինձ տանից դուրս են արել, ասել են՝ գնա Ազատության հրապարակ»:
Պատգամավորը հավելեց, որ «Ելք» դաշինքում միշտ կան տարաձայնություններ, եղել են ու կլինեն հակասություններ: Բայց իրենք կարողացել են հարցերը քննարկել ու արդյունքում գալ համաձայնության: Փաշինյանը հավելեց, որ իր անձնական կարծիքը հետևյալն է՝ Ազատության հրապարակ գնալու կարիքը կա: