Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
«Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանի «Ելք» խմբակցությունը դեռ ղեկավար չունի: «Բանավեճն» ընթանում է էդմոն Մարուքյան-Լենա Նազարյան տանդեմում: Որոշումները «Ելք»-ում կայացվում են կոնսենսուսով. եթե որևէ մեկը չի համաձայնում, որոշում չի ընդունվում:
Թիմը սպասում է Արամ Սարգսյանին, սակայն մինչ այդ ևս մեկ դիսկուրս է սկսվել «Ելք»-ում. էդմոն Մարուքյանին առաջարկվել է դառնալ մեկ կուսակցություն և այդպես գնալ ընտրությունների, նա չի համաձայնել, «ՔՊ»-ն ասել է, որ իրենք միայնակ կգնան:
«Ելք»-ում իսկապե՞ս կան լուրջ տարաձայնություններ՝ հարցրինք Լենա Նազարյանին:
««Ելք»-ում միշտ կան տարաձայնություններ, եղել են ու կլինեն, և դա նորմալ է. մենք միշտ ենք ունեցել բազմակարծություն»: Որպես ֆրակցիայի նախագահ՝ Դուք Ձեզ եք ավելի հարմար գտնում, թե էդմոն Մարուքյանին: «Եթե ինձ եք հարցնում, իհարկե՝ ինձ»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: