Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ մամուլի խոսնակի պաշտոնից հրաժարված Վահան Բաբայանը, ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ չի ցանկանում կուսակցության ներքին խոհանոցը հանրության սեփականությունը դարձնել, բայց շեշտեց, որ կուսակցության ներսում տարաձայնություններ կան:
«Շատ վարկածներ և հետաքրքիր վերլուծություններ եմ կարդում, բայց երեկ ինչ-որ տեղի է ունեցել, մենք չենք ցանկանում դրա մասին խոսել հրապարակավ: Մեր ներկուսակցական խնդիրներն են, և, այո, կան ներկուսակցական խնդիրներ: Մնացած հարցերի շուրջ կխոսենք ավելի ուշ»,- ասաց նա:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ երկու շաբաթ առաջ խորհրդարանական ճեպազրույցներին ներկայացել էին Նաիրա Զոհրաբյանի հետ` հավաստիացնելով, որ ԲՀԿ ներկուսակցական խնդիրները որոշ մարդկանց երևակայությունն են, Բաբայանը պատասխանեց. «Ես չեմ ցանկանա մանրամասնել, որովհետև ես սովորություն չունեմ ներքին խոսակցությունները դարձնելու հրապարակային, քանի որ դա շատ տգեղ և քաղաքականապես ոչ կոռեկտ քայլ է»:
Նա այդպես էլ չհստակեցրեց` արդյո՞ք ներկուսակցական խնդիրները կուսակցության գործունեության հետ են կապված: Բաբայանի խոսքով՝ ինքը քաղաքական գործիչ է, և իր գործունեությունն ու ԱԺ-ում քվեարկություններն ամեն ինչ ցույց կտան:
Մի հարցի՝ կո՞ղմ է ՀՀԿ-ի հետ կոալիցիային, հստակ պատասխանեց. «Այո, կողմ եմ»: