|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այսօր՝ հուլիսի 27–ին, ժամը 14:30-ի սահմանում, Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում բախվել են Դրախտիկ գյուղի բնակիչ, 79-ամյա Վոլոդյա Երիցյանի վարած ВАЗ 2121 մակնիշի եւ Ձորավանք գյուղի բնակիչ, 33-ամյա Սամվել Դադյանի վարած ВАЗ 2115 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com–ը։
Վթարի հետեւանքով վերջինիս ուղեւորներ՝ ՌԴ քաղաքացի 16-ամյա Աննա Դադյանն ու Ձորավանք գյուղի բնակիչ, 3-ամյա Վլադիմիր Դադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն: