կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-30 10:33
Հասարակություն

Դմիտրով գյուղի գազալցակայանի մոտ ավտովթարի հետևանքով 6 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց

Դմիտրով գյուղի գազալցակայանի մոտ ավտովթարի հետևանքով 6 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց

Հունիսի 30-ին, ժամը 00.43-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դմիտրով գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Արտաշատ-Երասխ ավտոճանապարհի 14-րդ կմ-ում` Դիմիտրով գյուղի մոտակայքում, բախվել են «Հյունդայի» մակնիշի 34FV729 պ/հ (վարորդ` Ա. Ա. ծնվ.1997թ.) և «Մերսեդես» մակնիշի 86SM888 պ/հ (վարորդ` Ա. Ղ. ծնվ.1975թ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ա.-ն, ուղևորներ՝ Ե. Գ.-ն (ծնվ.1998թ.), Վ. Ռ.-ն (ծնվ.1998թ.), Վ. Դ.-ն (ծնվ.1998թ.), Ն. Տ.-ն (ծնվ.1997թ.), և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Ա. Ղ.-ն և ուղևոր՝ Հ.Պ.-ն (ծնվ.1983թ.), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, այնուհետև Հ.Պ.-ն  տեղափոխել է Երևան քաղաք` «Էրեբունի» ԲԿ. բժիշկները ուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարներն հոսանքազրկել, գազազրկել են ավտոմեքենաները, տեղափոխել ավտոքարշակի վրա և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: