|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, դեկտեմբերի 27-ին, ժամը 18:05-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Գեղարոտ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում արգելափակվել է «Mitsubishi Pajero» մակնիշի 34 QN 029 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Կ.-ն և 4 ուղևոր):
Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: