|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք 5-րդ զանգվածի բնակիչ` 21-ամյա Բախշիկ Բաղմանյանը, վարելով «ՎԱԶ 2121» մակնիշի 777 NM 71 համարանիշով ավտոմեքենան, Դավիթ Բեկի թիվ 138 հասցեի դիմաց բախվել է Երևանի բնակիչ` 54-ամյա Պետրոս Աբգարյանի վարած ԶԻԼ մակնիշի 19 OՏ 847 համարանիշով ավտոմեքենային:
Վթարի հետևանքով Բ. Բաղմանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Բ. Բաղմանյանը ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի եղբոր որդին է, սովորում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, իսկ ԶԻԼ մակնիշի բեռնատարը հաշվառված է «Նոր Նորք Կանաչապատում» ՓԲԸ-ի հաշվեկշռում:
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Բ. Բաղմանյանը կոտրվածքներ է ստացել: