|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
2021թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Արագածոտնի մարզի 62-ամյա բնակիչն իր վարած «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենայով դեպի Արթիկ քաղաք ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել այնտեղ կայանած «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ մյուս վարորդը մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվող նյութերով կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ: