կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-01 16:41
Իրավական

Ինչ չի կարելի առնել քիչ փողով, կարող են առնել շատ փողով

Ինչ չի կարելի առնել քիչ փողով, կարող են առնել շատ փողով

Արդեն տեղեկացրել ենք, որ քիչ առաջ  «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի համար կալանավորված Տիգրան Խաչատրյանը` Սուրիկ Խաչատրյանի որդին:

Նշենք, որ երեկ քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել դատախազություն՝ Տ. Խաչատրյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցով, որը, փաստորեն, բավարարվել է: Նման միջնորդության համար հիմք էր հանդիսացել տուժող Հարություն Զաքարյանի կողմից ցուցմունքը փոխելը: Դեռևս սեպտեմբերի 22-ին հարցաքննության ժամանակ Հարություն Զաքարյանը չի պնդել, որ Տիգրանն է իրեն հարվածել, և հայտնել է, որ եթե «Յուրան ասում է, ուրեմն նա է»: Խոսքն այս գործով կալանավորված մեկ այլ մեղադրյալի՝ Յուրա Մանուչարյանի մասին է, ով խոստովանել է, որ ինքն է հարվածել Հարություն Զաքարյանին:

 Yerkir.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը նշեց, որ այս անգամ զարմացել է ոչ թե Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ արձակելու փաստից, այլ տուժողի վարքագծից` ցուցմունքը փոխելու հետ կապված:

«Ուրեմն` Սուրիկ Խաչատրյանն ու իր շառավիղը կարող են խփել, ծեծել, կրակել, հազար տեսակի անօրինականություն անել ու առնել բոլորին շատ փողով: Ինչպես հայտնի ասացվածքն է ասում. «Ինչ որ չի կարելի առնել քիչ փողով, կարող են առնել շատ փողով»: Բայց ո՞նց են առնում,  գլուխս չի մտնում, չեմ կարողանում հասկանալ: Ո՞նց տուժողը փոխեց իր ցուցմունքը: Իսկ էդ շատ փողը ո՞նց են կուտակում, ո՞նց են դիզում, բոլորս գիտենք: Այսինքն` էս պահին ավելի շատ ապշած եմ տուժող Զաքարյանների վարքից: Խաչատրյան Սուրիկն էլ օգտվել է որոշ բաներից»,- ասաց մեր զրուցակիցը: