|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացեց 2016 թվականի բյուջեի մակրոտնտեսական կանխատեսումները։ Համաձայն նախագծի՝ ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 2.2%, ՀՆԱ-ի դեֆլյատորի մեծությունը՝ 4%, 12-ամսյա գնաճի թիրախը` 4 պլյուս-մինուս 1%, դեֆիցիտը՝ 3.5%։
«Ծախսերի ընդհանուր գումարը նախատեսված է 1 տրլն 373 մլն դրամ (1,373,746,924.1 դրամ), եկամուտների ընդհանուր գումարը՝ 1 տրլն 183 մլրդ դրամ (1,183,003,998 դրամ), իսկ դեֆիցիտը՝ 197 մլրդ դրամ (190,742,926 դրամ)»,- ասաց նա։
Խաչատրյանի խոսքով`ծախսերի ծավալը ծրագրվել է շուրջ 1 տրլն 373 մլրդ դրամի չափով։
«96%-ը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին։ 2016-ի բյուջեի ծախսային մասը, 2015-ի պետական բյուջեի համեմատ, ավելացել է շուրջ 68 մլրդ դրամով»,- ասաց նա։