|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱԺ արտահերթ նիստում ձայների` 53 կողմ, 22 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:
Մինչ քվեարկությունը՝ վարման կարգով ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ դեմ է այս հաշվետվությանը: Նա խորհուրդ տվեց, որ ընդդիմությունը չմասնակցի քվեարկությանը: Ըստ պատգամավորի` եթե ընդդիմությունը չմասնակցի, կատարողականի հաշվետվությունը չի ընդունվի, քանի որ կոալիցիոն գործընկերները քիչ են դահլիճում:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե էնֆիաջյանը հակադարձեց նրան, որ իրենց խմբակցությունը չքվեարկելու համար հիմքեր չի տեսնում:
Քվեարկությունից հետո Փաշինյանը նշեց, որ իրենց դիտարկումը ճիշտ էր, և եթե ընդդիմությունը չքվեարկեր, կատարողականի հաշվետվությունը չէր ընդունվի: