կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-21 12:10
Հասարակություն

Երևանի բյուջեի եկամտային և ծախսային մասերում նախատեսվում է 1 մլն 440 հազար դրամի փոփոխություն

Երևանի բյուջեի եկամտային և ծախսային մասերում նախատեսվում է 1 մլն 440 հազար դրամի փոփոխություն

Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ է հրավիրել: Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն այսօր ավագանու արտահերթ նիստում ներկայացրեց Երևանի բյուջեի եկամտային և ծախսային մասերում 1 մլն 440 հազար դրամի փոփոխության մասին նախագիծը։

Նա նշեց, որ նախագծով նախատեսվում է բյուջեի ծախսային և եկամտային համաչափ նվազեցում։ «Փոփոխությամբ նախատեսվում է բյուջեի ծախսերի համաչափ նվազեցում: Հիմնական մասը բաժին է ընկնում վարկային ծրագրերի վերանայումներին»,- ասաց Սարգսյանը:

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը նշեց, որ կան թվեր, թե որքանով են նվազեցվել որոշակի ծախսերը: «Բայց չկան հիմնավորումներ` ինչո՞ւ են կրճատվել վարկային միջոցներ, ինչո՞ւ են կրճատվել դրամաշնորհներ, և ինչո՞ւ չի կատարվել բյուջեն այս մասով»,- նշեց նա:

Սարգսյանն արձագանքեց. «Խոսքը ոչ թե բյուջեի չկատարման մասին է, այլ սրանք ծրագրեր են, որոնք տարեվերջի դրությամբ ունեցել են ազատ մնացորդներ։ Կառավարությունը և մեր գլխադասային կարգադրիչները որոշել են, որ այդ գումարները հետ վերադարձվեն իրենց ծագման աղբյուրներ։ Ծրագրերը վերաբերում են շինարարության, տրանսպորտի և այլ ոլորտներին»:

Որոշման նախագիծն ընդունվեց 47 կողմ ձայնով։