|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանը վաստակել է Գերմանիայի աջակցությունը խաղաղության, կայունության, ժողովրդավարության և իրավական պետության ճանապարհին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո «Թվիթեր»-ում գրառում է կատարել Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։
«Բարի գալուստ Բունդեսթագ, վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Հայաստանը վաստակել է մեր աջակցությունը խաղաղության, կայունության, ժողովրդավարության և իրավական պետության ճանապարհին։ Ադրբեջանը պետք է վերջ դնի իր ագրեսիային։ Լավ է, որ ԵՄ-ն վերջապես տարածաշրջանում ավելի մեծ պատասխանատվություն է ստանձնում»,- գրել է նա։
Փաշինյանը մարտի 3-ին հյուրընկալվել էր Բունդեսթագում և հանդիպում ունեցել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ` նախագահ Միխայել Ռոթի գլխավորությամբ: Վերջինս ողջունել էր վարչապետին և նշել, որ այցը լավ հնարավորություն է` քննարկելու ինչպես հայ-գերմանական միջխորհրդարանական համագործակցությունը, այնպես էլ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները: