Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային փոքր դահլիճում տեղի կունենա լեգենդար Շառլ Ազնավուրի համերգը, որը կանցկացվի Հայաստանում ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի կապակցությամբ:
Ուշագրավ մի հանգամանք` համերգի տոմսերի գինը սկսվում է 30 000 դրամից: Ի դեպ, համերգասրահի պարտերն ամբողջությամբ հատկացվելու է հրավիրատոմսեր ունեցողներին, իսկ ամֆիթատրոնի տոմսերը կլինեն 30-60 000 դրամի սահմաններում: Համալիրի փոքր դահլիճն ունի 2048 նստատեղ, որոնցից պարտերինը` մոտավորապես 1050 նստատեղ: Ամֆիթատրոնի 1-3-րդ շարքերի տոմսերն արժեն 60-40 000 դրամ, իսկ 13-19-րդ շարքերինը` 30 000 դրամ: Ըerkir.am-ի տեղեկություններով` հնարավոր է պարտերi` փոքր քանակով տոմսեր վաճառվեն` 100 000 դրամով:
Ստացվում է` տոմս գնողը վճարելու է պարտերում հրավիրատոմսով նստածի փոխարեն:
Ի դեպ, 2014-ի մայիսի 12-ին Ազնավուրը, երբ իր 90-ամյակին նվիրված համերգով Համալիրում համերգով հանդես եկավ, տոմսերի գինը սկսվում էր 10 000 դրամից: Մեկ տարվա ընթացքում Ազնավուրի համերգի տոմսերի գինն աճել է 20 000 դրամով, ինչո՞ւ, ի՞նչ է փոխվել այս մեկ տարվա ընթացքում` կենսաթոշակներին տրամադրվող գումա՞րն է ավելացել, թե՞ նվազագույն աշխատավարձը, գուցե գների անկո՞ւմ է գրանցվել:
Կառավարության` դեկտեմբերի 25-ին ընդունած որոշման համաձայն՝ 2015թ. աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2014թ. շուրջ 36 000 դրամի փոխարեն կկազմի մոտ 41 000 դրամ: Ծերության նպաստը 14 000-ի փոխարեն դարձել է 16 000 դրամ, առաջին խմբի հաշմանդամի և հաշմանդամ երեխա ճանաչված անձինը՝ 19 600 դրամի փոխարեն 21 500 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամինը` 16 800 դրամի փոխարեն 19 000 դրամ, երրորդ խմբի հաշմանդամինը` 14 000 դրամի փոխարեն 16 000 դրամ:
Այս տարի «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ուժով փոփոխություններ են կատարվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում, ըստ որի` նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվում է 55 000 դրամ` 50 000 դրամի փոխարեն:
Ստացվում է` 1 տարվա ընթացքում կենսաթոշակը բարձրացվել է 5000 դրամով, նպաստը` 2000-ով, իսկ հաշմանդամության համար վճարվող գումարները` 2000-ով: Նվազագույն աշխատավարձն էլ բարձրացել է 5000 դրամով:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` սպառողական գների ինդեքսը 2015-ի հուլիսին /վերջին տվյալն է/ կազմել է 104.2` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 97.8 տոկոսի փոխարեն: Ստացվում է` միջինը 5000 դրամով ավելացել են աշխատավարձը և կենսաթոշակները, սպառողական գների ինդեսքը գրանցել է մոտ 6 տոկոս աճ: Նման պայմաններում ի՞նչ տրամաբանությամբ է բարձրացել Ազնավուրի համերգի տոմսերի գինը 20 000 դրամով, պարզ չէ: Հավանաբար, ուզում են վաճառված տոմսերով «հանել» հրավիրվածների գումարը նույնպես:
Հետաքրքիր է` եթե Ազնավուրն իմանար, որ իր հայաստանյան համերգի մեկ տոմսի գինը թոշակառուի մեկ ամսվա կենսաթոշակն է, Հայաստանում համերգով հանդես կգա՞ր… Առհասարակ, Ազնավուրը տեղյա՞կ է` որքան արժեն իր համերգի տոմսերը: Կարծում եմ` ոչ, ավելին` վստահ եմ, որ Ազնավուրը երբեք չէր համաձայնի Հայաստանում նման արժողությամբ տոմսերով համերգով հանդես գալ:
Բնական է, չէ՞, որ Ազնավուրի համերգի տոմս են գնելու նրանք, ովքեր Ազնավուրի արվեստը գնահատում են: Իսկ հրավիրվածներն ովքե՞ր են լինելու` բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր դժվար է ասել` իրո՞ք սիրում են Ազնավուրի գործերը:
Հիշեցնենք Ազնավուրի` 2011-ի հոկտեմբերին Nouvelles d\'Arménie ամսագրին տված հայտնի հարցազրույցը, երբ Ազնավուրը, անդրադառնալով Հայաստանի տնտեսական վիճակին, ասել էր. «Այնտեղ /Հայաստանում/ մարդկանց օգնելու համար ոչինչ չի արվում։ Կարողանում են այնպես անել, որ գյուղացին սոված մնա իր իսկ հողի վրա։ Գնացեք ձեր մաֆիան ուրիշ երկրներում հիմնեք։ Սակայն դա ձեր երկրում մի\' արեք, ձեր ժողովրդի դեմ մի\' արեք»:
Կարինե Հարությունյան